Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան
Հասարակություն

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Կիրակի, 13 Մարտ 2022-ին, տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ վսեմաշուք Վահագն Խաչատուրեանի երդման արարողութիւնը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Ազգային Ժողովի նախագահին կողմէ հրաւիրուած էր ներկայ գտնուելու երդման արարողութեան։

 
Այս առիթով, Նորին Ս. Օծութիւնը հետեւեալ նամակը յղեց նորընտիր նախագահին.-


Նորին Վսեմութիւն
 
Տիար Վահագն Խաչատուրեան

Նախագահ Հայաստանի Հանրապետութեան

Երեւան

Սիրելի Պրն. Նախագահ,

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն քրիստոնէական ջերմ սիրով ու Հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք Ձեզ, եւ ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որպէս Նախագահ Հայաստանի Հանրապետութեան:

Համաշխարհային բազմազան ու այլազան տագնապներով յղի այս օրերուն, մեր հայրենիքը իր կարգին կը դիմագրաւէ ներքին խոր մտահոգութիւններ, եւ ենթակայ է շրջանային թէ միջազգային աշխարհաքաղաքական իրադարձութիւններու ազդեցութեան։ Արցախի պատերազմին յառաջացուցած ծանր հետեւանքները տակաւին կը մնան անլոյծ ու Արցախի ապագան անորոշ:

Արդարեւ, ներկայ ճգնաժամային շրջանին Ձեր պատասխանատուութիւնը, որպէս նախագահ, Ձեզ կը դնէ լուրջ մարտահրաւէրներու դիմաց։ Մեր յոյսն է ու սպասումը միանգամայն, որ կարենաք խոհեմութեամբ ու քաջութեամբ դիմագրաւել բոլոր դժուարութիւնները՝ մեր հայրենիքը հեռու պահելով ներքին բեւեռացումներէ, ամրապնդելով մեր ժողովուրդին միասնականութիւնը, ամուր հիմերու վրայ դնելով Հայաստանի հողային ամբողջականութիւնը, անվտանգութիւնը ու անկախութիւնը եւ միշտ հետապնդելով համազգային շահերը, ինչպէս խոստացաք կատարել այս առաւօտ Ձեր երդման արարողութեան ընթացքին։

Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, եւ անձնապէս, կը վստահեցնենք Ձեզ, որ մեր Սուրբ Աթոռըպիտի շարունակէ զօրավիգ կանգնիլ Հայաստանի պետութեան ամրացման, Հայաստան-Սփիւռք գործակցութեան առաւել ծաւալման, եւ մեր ազգի ու հայրենիքի գերագոյն եւ ընդհանրական շահերու հետապնդման ու իղձերու իրագործման նպաստող ծրագիրներուն ու աշխատանքներուն։

Կ՚աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ Ձեզի շնորհէ քաջառողջութիւն եւ իմաստութիւն, որպէսզի Ձեր նախագահութեան ներքեւ մեր հայրենիքը ապրի խաղաղ ու բարգաւաճ տարիներ։ Թող Աստուած պահէ ուպահպանէ մեր սիրելի ժողովուրդը ամէն տեսակ չարէ ու չարիքէ՝ ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփիւռս աշխարհի:

Հայրապետական օրհնութեամբ եւ հայրական սիրով,

Աղօթարար՝

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Անթիլիաս

13 Մարտ 2022»։