Ադրբեջանում սպառնում են պատժել զորքերի տեղաշարժը նկարահանելու համար
Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում և հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում չդադարող սադրանքների ֆոնին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է Ադրբեջանի զինված ուժերի տեղաշարժի և տեղակայման արգելքի և դրան հաջորդող պատժի մասին:
Ուշագրավ է այն, որ ըստ երևույթին տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում տիրող լարված իրավիճակի ֆոնին Ադրբեջանը կարող է սկսել նախապատրաստվել Արցախի եւ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, իսկ իր քաղաքացիների նման նախազգուշացումները կարելի է ազդանշան համարել հայկական պետությունների սահմաններին զորքերի ակտիվ տեղափոխման մասին: