Պուտինը դեմ չէ Զելենսկիի հետ հանդիպմանը․ Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավոիշօղլուն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Չավուշօղլուն հայտարարել է, որ ջանքեր են գործադրում՝ ՌԴ և Ուկրաինայի լիդերների հանդիպումը կազմակերպելու համար և, որ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ դեմ չէ նման հանդիպմանը, ուկրաինական կողմը պատրաստ է։