Պուտինն Էրդողանին ասել է, որ դեմ չէ հանդիպել Զելենսկու հետ
Турция раскрыла позицию Путина по встрече с Зеленским
Глава МИД Турции Чавушоглу: Путин заявил Эрдогану, что он не против встречи с Зеленским
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ դեմ չէ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Պուտինի դիրքորոշման մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Դիվանագետը պատմել է, որ Անկարան ջանքեր է գործադրում պետությունների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնություն եղել է նաև նախքան Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկը։
«Ուկրաինական կողմը պատրաստ է։ Կողմերը Բելառուսում տեխնիկական հարցերն են քննարկում»,-ասել է Չավուշօղլուն։
Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը կայացել էր մարտի 6-ին։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին Պուտինի հետ Անկարայում կամ Ստամբուլում հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել։