Չելյաբինսկում Հայաստանի քաղաքացուց ոսկի և 25 հազար դոլար են գողացել
Չելյաբինսկում Հայաստանի 35-ամյա քաղաքացուց ատրճանակով երկու տղամարդ խլել են փողով և ոսկով լի պորտֆելը: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:
«Հանցագործությունը տեղի է ունեցել նախօրեին ժամը մոտ 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 16:00): Հանցագործներն իրենց ավտոմեքենայով կտրել են զոհի ավտոմեքենայի ճանապարհը, նրան հանել են մեքենայից, հետո նրանից ուժով խլել են պորտֆելը»,- հայտնում է Չելյաբինսկի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունը:
Իրավապահների տեղեկությամբ՝ պայուսակում եղել են ոսկյա զարդեր, 25 000 դոլար և 975 000 ռուբլի:
Ներկայումս հանցագործներին բռնելու ծրագիր է մշակվել, նաև որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: