Մեղադրանքի առաջադրումից հետո Հրազդանի քաղաքապետի որդին ցուցմունք է տվել
Armtimes.com-ը գրում է.
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ 17-ամյա Ռազմիկը, որը մեղադրվում է օրեր առաջ 58-ամյա Վալերի Թորոսյանին մահացու վրաերթի ենթարկելու մեջ, ցուցմունք է տվել:
Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Սարգսյանը: Ռազմիկ Դանիելյանը ցուցմունք է տվել իրեն մեղադրանք առաջադրելուց հետո: Հիշեցնենք, որ Ռազմիկ Դանիելյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Քանի որ Ռազմիկ Դանիելյանն անչափահաս է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: