Հարգելի ռուսներ, ճանաչեք ձեր թշնամիներին
Infoteka24.ru-ն գրում է, որ հաստատված փաստ է այն, որ ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները գտնվում են պետական խիստ վերահսկողության տակ։ Այդ իսկ պատճառով 2021 թվականին մամուլի ազատության մակարդակով աշխարհի երկրների վարկանիշում Ադրբեջանը 180 երկրների մեջ 167-րդ տեղում է (Հայաստանը 63-րդն է)։ Այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց «Լրատվամիջոցների մասին» նոր օրենքը, այդ վերահսկողությունն էլ ավելի ուժեղացավ։ Օրենքը նախատեսում է մի շարք սահմանափակումներ, որոնք թույլ են տալիս իշխանություններին լիովին վերահսկել լրագրողների գործունեությունը, և լուրջ սահմանափակումներ են մտցվում լրատվամիջոցների և լրատվական հարթակների աշխատանքի վրա արգելափակելով տեղեկատվության հասանելիությունը ազատ լրագրողների համար։
Այդ ամենը ներկայացնում ենք ռուս պետական և քաղաքական գործիչների, ինչպես նաև հասարակ ռուսների ուշադրությանը, որպեսզի Ռուսաստանի Զինված Ուժերի կողմից անցկացված հատուկ գործողության ավարտից հետո չմոռանան պարզաբանել, թե ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ու հեռագրային ալիքները սկսեցին տեղեկատվական պատերազմ վարել Ռուսաստանի դեմ և աջակցել Ուկրաինային։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը