Հայաստանի հարցով Թուրքիայի հատուկ բանագնացը մեկնել է Բաքու
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը գտնվում է Ադրբեջանում։
Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ Ադրբեջանում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Սերդար Քըլըչն ընդգրկված է արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում։