Ռուսական ներխուժման սկզբից Ուկրաինայից մոտ 660 000 մարդ է փախել հարեւան երկրներ. ՄԱԿ
Ռուսական ներխուժման սկզբից Ուկրաինայից մոտ 660 000 մարդ է փախել հարեւան երկրներ, հայտնում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը, փոխանցում է AP-ն։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Շաբիա Մատուն ասել է, որ «այս տեմպերով իրավիճակը, կարծես թե, կդառնա այս հարյուրամյակում փախստականների հետ կապված ամենամեծ ճգնաժամը Եվրոպայում»:
Նա ասել է, որ գործակալությունը կոչ է անում կառավարություններին շարունակել մուտքի թույլտվություն տալ բոլոր նրանց, ովքեր փախչում են, ներառյալ Ուկրաինայում ապրող երրորդ երկրների քաղաքացիներին, ովքեր ստիպված են փախչել բռնությունից: «Ընդգծում ենք, որ որեւէ մարդու կամ խմբի նկատմամբ որեւէ խտրականություն չպետք է լինի»։