ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել Ռուսաստանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների և նրանց ընտանիքների Ռուսաստանից տարհանման մեկնարկի մասին՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Գերատեսչությունում նշել են, որ տարհանումն սկսելու մասին որոշումն ընդունվել է Դոնբասում ռուսական օպերացիայի և դիվանագիտական առաքելության անձնակազմի «անվտանգության ապահովման խնդիրների» հետ կապված։