Չի բացառվում, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքը խաղաղությունը կլինի․ Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան չի բացառել, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքը կլինի խաղաղությունը, սակայն ընդգծել է, որ Կիևը չի պատրաստվում «կապիտուլյացիայի ենթարկվել»։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Բանակցություններում, որպես այդպիսին, վատ բան չկա։ Եվ եթե այս բանակցությունների արդյունքը խաղաղությունն է և պատերազմի ավարտը, սա պետք է ողջունել։ Բայց մենք, ես ուզում եմ հստակեցնել, մենք չենք հանձնվի։ Մենք կապիտուլյացիայի չենք ենթարկվում. Մենք ոչ մի թիզ տարածք չենք զիջի. դա չէ մեր պայքարի նպատակը»,- ասել է Կուլեբան, ում ելույթը հեռարձակվել է Ուկրաինայի ԱԳՆ յութուբյան ալիքով։
Նրա խոսքով, ուկրաինական կողմը բանակցություններում մտադիր է «լսել» Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և «հայտնել, թե ինչ է մտածում այս պատերազմի և Ռուսաստանի գործողությունների մասին»։