Ուկրաինայում Հունաստանի վեց քաղաքացի է զոհվել
Հունաստանը հայտնել է Ուկրաինայում մարտերի ժամանակ վեց քաղաքացիների մահվան մասին։ Համապատասխան հայտարարությունն արվել է փետրվարի 26-ի երեկոյան։
Նշվում է, որ Մարիուպոլի մերձակայքում ռուսական ռմբակոծության հետևանքով զոհվել է Հունաստանի վեց քաղաքացի, նույնքան էլ վիրավորվել է։
«Մեր քաղաքացիների մահը վիշտ ու զայրույթ է առաջացնում` կապված խաղաղ բնակիչների վրա ռուսական այս անընդունելի հարձակման հետ», - ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։