Կիևում օդային տագնապ է հայտարարվել
Կիևում հայտարարվել է օդային տագնապ, մայրաքաղաքի բնակիչներին խնդրում են շտապ մտնել թաքստոցներ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուշադրություն, Կիևում հայտարարվել է օդային տագնապ: Խնդրում ենք բոլորին շտապ մտնել քաղաքացիական պաշտպանության ապաստարան»,- ասված է վարչակազմի տելեգրամի ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մայրաքաղաքի բնակիչները կարող են թաքնվել Կիեւի մետրոպոլիտենում, որտեղ այդ նպատակով 4 կայան են հատկացրել: