Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած ԱԱ-2026․ 1/8 եզրափակչի բոլոր զույգերը, ժամանակացույց Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ» Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ» «Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ» Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ» Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ» «Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ» Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Բզկտված ԱՐՑԱԽ. ԽԱՆՁԱՁՈՐ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ԽԱՆՁԱՁՈՐ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
 
Գտնվում է հանրապետության հարավային հատվածում, Հադրութ շրջկենտրոնից՝ 52 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 124 կմ հեռավորության վրա։ Խանձաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Հայկավան գյուղը։ Ներկայիս գյուղը վերահիմնվել է նախկին գյուղի հարևանությամբ, քանի որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղն ամբողջովին ավերվել է։ «Օղակ» գործողության ժամանակ գյուղի բնակչությունը ամբողջապես տեղահանման է ենթարկվել։
 
Համայնքը լեռնային է, ունի 3751 հա տարածք, որից 983 հա գյուղատնտեսական նշանակության, 2725 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Չախմախ գետը։ Համայնքի տարածքում են գտնվում «Արզուման», «Հորդ», «Քար», «Ակնեն», «Համբարձումեն», «Տանձուտեն», «Շրոտտանեն», «Թթոտեն», «Կիզապատեն», «Ցուլ» և «Սնախի» աղբյուրները։
 
Գյուղը հիմնված է Ծամձոր գյուղի արևմտյան մասում, բնակչությունը հիմնականում գաղթել է Ղարադաղից։ Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (1698 թ.), Կատարովանք եկեղեցի (17-րդ դ.), գերեզմանոց (18-19-րդ դդ.), խաչքար (17-րդ դ.), 9-13-րդ դարերի Դիզափայտի ամրոցը, համայնքի տարածքում ընդհանուր հաշվառված է 11 հուշարձան։
 
Խանձաձորի բնակչության թվաքանակը կազմում էր 122 մարդ, գյուղում կար 33 տնտեսություն, իսկ Հայկավանում բնակվում էր 70 մարդ, կար 15 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Անասնապահությունից բացի, գյուղացիների մեծ մասը զբաղվում էր մեղվաբուծությամբ։
 
Գյուղում գործում էին գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 30 աշակերտներ, իսկ Հայկավանում գործում էր հիմնական դպրոց` 15 աշակերտներով և 4 ուսուցիչներով։