Կիևը ՄԱԿ-ի ԱԽ-ում խորհրդակցություններ է խնդրել Ուկրաինայի անվտանգության վերաբերյալ
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Twitter-ի իր Էջում հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ պաշտոնական հարցում է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ պետություններին Բուդապեշտի հուշագրի 6-րդ հոդվածի հիման վրա:
Կուլեբան նշել է, որ Կիևը պահանջում է անհապաղ խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայի անվտանգության ապահովման անհապաղ գործողությունների և լարվածության նվազեցմանն ուղղված գործնական քայլերի վերաբերյալ: