Պուտինն և Ալիևը վաղը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն
Պուտինն ու Ալիևը վաղը հռչակագիր կստորագրեն, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրությունից.
«Փետրվարի 22-ին Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում։Նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի շրջանակը։
Բացի այդ, նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու միջոցառումները:
Բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»,- ասվում է հայտարարության մեջ։