Հրապարակվել է Բրյուս Լիի ոչ ֆիլմային մարտերից մեկի բացառիկ տեսագրությունը (տեսանյութ)
Արևելյան մարտարվեստների վարպետ, մարտաֆիլմերի նախկին աստղ Բրյուս Լին ստեղծել է մարտարվեստի սեփական ձևը՝ ջիթ կուն դոն (jeet kune do), որը սովորեցնում էր իր սաներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այժմ համացանցում հայտնվել է Լիի մասնակցությամբ ոչ ֆիլմային մարտերից մեկի բացառիկ տեսագրությունը, որը հասանելի է յութուբյան Beerdy: Bruce Lee Central ալիքում:
«Սա խառը մարտարվեստների ոճում Բրյուս Լիի մարտերի միակ տեսագրությունն է: Նա մրցում է Թեդ Վոնգի՝ իր սաներից մեկի հետ»,-մանրամասնել է յութուբյան ալիքի տերը:
Թեև տեսանյութում չի նշվում, թե մարտը որտեղ է անցկացվել, այնուհանդերձ՝ ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել Կալիֆորնիայում, որտեղ Լին հիմնադրել էր Ջիթ կուն դոյի դպրոցն ու որտեղ մարզվում էր Վոնգը: