Դոնեցկի բոլոր ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցվել է
Դոնեցկի ժողովրդական ինքնահռչակ հանրապետության Կրթության նախարարությունը կարգադրել է դադարեցնել ուսումնական գործընթացը հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում. հաղորդում է TASS-ը։
«Կապված հանրապետության տարածքում իրավիճակի կտրուկ սրացման հետ, սովորողների, ուսումնական հաստատությունների աշխատակիցների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներով պայմանավորված՝ հրամայում եմ դադարեցնել ուսումնական գործընթացը բոլոր ուսումնական հաստատություններում 2022թ․ փետրվարի 19-ից մինչև կլինի հատուկ կարգադրություն», - ասված է նախարարության հրապարակած փաստաթղթում։
Ավելին՝ այստեղ