Ալավերդիում տեղի ունեցած սպանությունը խորն արմատներ ունի. վենդետա՞, թե՞ պատահականություն (Ֆոտո)
Armlur.am-ը գրում է.
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի վրա։ Կ. Փիրուզյանը տեղում մահացել է:
Մեր օրերում սպանություններն այնքան են ավելացել, որ սա կարող ենք հերթականների թվին դասել, եթե սպանվածը նախկինում աղմկալի պատմությունների կիզակետում հայտնված չլիներ: Սակայն երկու տարի առաջ՝ մայիսի 19-ի գիշերը ժամը 4:30-ի սահմաններում, Կամո Փիրուզյանի եղբոր՝ Վարդանի հրազենային կրակոցներից սպանվել էր Վարդան Ավագյանը, իսկ Էդուարդ Պողոսյանը ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն վիրահատությունից հետո մահացել էր հիվանդանոցում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: