Հունաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ Աթենքում նոր բանակցություններ կանցկացնեն
Հունաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ Աթենքում նոր բանակցություններ կանցկացնեն՝ Միջերկրական ծովի ավազանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ը։
Հունա-թուրքական դիվանագիտական խորհրդակցությունները վերսկսվել են անցյալ տարի՝ հինգ տարվա ընդմիջումից հետո։ Անկարա-Աթենք բանակցությունների հիմնական թեմաներից մեկը թուրքական ափերի անմիջական մերձակայքում գտնվող կղզիների ապառազմականացված կարգավիճակի հետագա ճակատագիրն է։
Թուրքական իշխանությունները հաստատում են, որ Հունաստանը, խախտելով Լոզանի պայմանագրի դրույթները, այս կղզիներում ռազմական ենթակառուցվածքներ է կառուցում։