Արայիկ Հարությունյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքում առկա հրամանագրից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի»,- նշված է հրամանագրում: