Եթե ադրբեջանական կողմն իսկապես փորձի նման գործողություն իրականացնել, դա նշանակելու է նոր պատերազմ.քաղաքագետ
Ադրբեջանի իրավապահ մարմինները սպառնում են առևանգել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազն այսօր ճոխ-ճոխ հայտարարություններ է արել դրա մասին՝ նշելով, որ իրենց հատուկ ծառայություններն կալանավորելու Հարությունյանին։Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա, մասնավորապես, գրել է.
«Սա շատ կարևոր հայտարարություն է։ Եթե ադրբեջանական կողմն իսկապես փորձի նման գործողություն իրականացնել, դա նշանակելու է նոր պատերազմ։ Կրկնում եմ՝ նման փորձն ինքնին casus belli է։ Էլ չեմ խոսում առևանգման հաջողելու մասին։
Հետևաբար այս իրավիճակում բոլորն անելիք ունեն՝ թե՛ քաղաքական իշխանությունները, թե՛ բանակը, թե՛ հատուկ ծառայությունները և թե՛ ռուս խաղաղապահները»։