Ադրբեջանցի գործարարը մեղադրվում է 1,6 մլնի խարդախության մեջ
Ադրբեջանում սկսվել է գործարար Մահսուդ Մահմուդովի գործով դատավարությունը։ Վերջինս հայտնաբերվել ու ձերբակալվել էր Ուկրաինայում, ապա հանձնվել Ադրբեջանին։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ ծանր հանցագործությունների գործերով Բաքվի դատարանում՝ դատավոր Ֆաիգա Գանիևայի նախագահությամբ, այսօր հրապարակվել է մեղադրական եզրակացությունը։
Մահմուդովը մեղադրվում է խարդախության մեջ՝ ընդհանուր 1,6 մլն մանաթ գումար հափշտակելու համար։