Կիեւը որեւէ նախադրյալ չի տեսնում ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժելու համար
Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ այժմ նախադրյալներ չկան Ուկրաինայի տարածք ՌԴ-ի լայնամասշտաբ ներխուժման համար:
«Մենք հասկանում ենք այն ռիսկերը, որոնք կան մեր երկրի տարածքում, բայց իրավիճակը բացարձակապես վերահսկողության տակ է։ Ավելին, մենք այսօր չենք տեսնում, որ ՌԴ-ի լայնամասշտաբ հարձակումը կարող է տեղի ունենալ ամսի 16-ին, կամ 17-ին։ Մենք դա չենք նախատեսում, մենք դա չենք տեսնում«, - ասել է Դանիլովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա հավելել է, որ Ուկրաինան չի պատրաստվում փակել իր օդային տարածքը, քանի որ դրա համար հիմքեր չկան:
«Ինչ վերաբերում է ինքնաթիռներին, եկեք միանգամից, այսպես ասենք, դնենք բոլոր կետերն «i» - ի վրա։ Մենք մեր երկինքը չենք փակում եւ այսօր չենք պատրաստվում փակել, եւ դրա համար որեւէ հիմք չկա«, - հայտարարել է Դանիլովը։