Ադրբեջանը պաշտոնապես կհրավիրվի ԵԱՏՄ՝ որպես դիտորդ երկիր․ Անդրանիկ Հովհաննիսյան
Մի շարք տվյալների համաձայն, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Հովերչուկի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններում, բացի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցից, քննարկվում է նաև Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ադրբեջանի ինտեգրման հարցը: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։
«Այսպես, աղբյուրները հայտնում են, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումից հետո Ադրբեջանը պաշտոնապես կհրավիրվի ԵԱՏՄ՝ որպես դիտորդ երկիր։ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույնպես տեղեկացված են այդ բանակցությունների մասին, եւ Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ առարկություններ չեն հայտնել:
Այս պահին ԵԱՏՄ դիտորդներն են երեք երկրներ՝ Ուզբեկստանը, Մոլդովան և Կուբան»,- գրել է Հովհաննիսյանը։