Ավստրալիան կասեցրել Է Ուկրաինայում դեսպանատան աշխատանքը
Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը կարգադրել է կասեցնել Կիևում դեսպանատան աշխատանքը։ Այս մասին ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում կիրակի օրը տեղադրված հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հաշվի առնելով անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացումը, որը պայմանավորված է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի կենտրոնացմամբ, կառավարությունը որոշել է Կիեւից հեռացնել Ավստրալիայի դեսպանատան աշխատակիցներին եւ ժամանակավորապես դադարեցնել Կիեւում մեր դեսպանատան աշխատանքը»,-տեղեկացրել են ԱԳՆ-ից՝ հավելելով, որ որոշում է կայացվել կազմակերպել Ավստրալիայի ժամանակավոր ներկայացուցչությունը Լվովում:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը ավստրալացի քաղաքացիներին կրկին խորհուրդ է տվել անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը։