Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը՝ 18 ։00-ին՝ Արտաշատի մայրուղու եկեղեցու հարևանությամբ գտվող Սգո սրահում (Արարատ ռեստորանային համալիրի դիմաց)։
Քաջազուն Գյուրջյանը ծնվել է Արտաշատի շրջանի Ոստան գյուղում։
1941-1972 թվականներին եղել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի դերասան, 1974-1985 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, 1995 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան։
Թատրոնում մարմնավորել է ավելի քան 150 կերպար, այդ թվում՝
Ոստիկանապետ` «Կամո»
Յագո` «Օթելլո»
Թափառնիկոս`«Ատամնաբույժ արևելյան»
Էլիզբարով` «Պատվի համար»
Մերուժան Արծրունի`«Սամվել»
Իշխան Փանդիաշվիլի` «Խանումի արարքներ»
Ավելին՝ այստեղ