Հոնկոնգում COVID-19-ի պատճառով փակել են եկեղեցիներն ու վարսավիրանոցները
Հոնկոնգի իշխանությունները փակել են եկեղեցիներն ու վարսավիրանոցները և մինչև երկու մարդ սահմանափակել հավաքները՝ կորոնավիրուսով ախտահարված մարդկանց թվի աճի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լեմի խոսքով՝ ՉԺՀ-ի այս շրջանում սոցիալական հեռավորության պահպանումը կշարունակվի մինչև փետրվարի 24-ը:
Worldometers վիճակագրական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր Հոնկոնգում ախտորոշվել է ավելի քան 16 հազար վարակում, COVID-19-ով ախտահարված 213 քաղաքացի մահացել է, ավելի քան 13,2 հազարը՝ ապաքինվել: