Պուտինը և Մակրոնը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը
ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը փետրվարի 7-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցն ու կարևորել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը:
«Մենք վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը, այդ թվում՝ ընթացիկ հումանիտար և սոցիալ-տնտեսալան խնդիրների կարգավորման գործում»,- ասել է Պուտինը հանդիպման ավարտին կայացած համատեղ ասուլիսում:
Պուտինն ընդգծել է նաև ռուս խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղում բարձր գնահատականի է արժանացել:
Պուտինը նշել է նաև, որ Մակրոնն իրեն տեղյակ է պահել օրեր առաջ Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անցկացրած տեսաժողովի արդյունքների մասին:
Մակրոնն, իր հերթին, անդրադառնալով «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը», ուրախություն է հայտնել 8 հայ ռազմագերու՝ Հայաստան տեղափոխման առթիվ: Վերջինս նշել է, որ փետրվարի 4-ին կայացած քառակողմ տեսաժողովի ժամանակ քննարկվել են անհետ կորածներին և ռազմագերիներին առնչվող հարցերը: