Կրեմլը հրապարակել է Մակրոնի համար պատրաստած մենյուն (լուսնակար)
Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է մենյուն, որն առաջարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Մոսկվա կատարած այցի շրջանակում:
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, ֆրանսիացի ղեկավարին համեղ ուտեստներ են հյուրասիրել. 5 տեսակ ձկից պատրաստված ձկնապուր, մարինացված խնձորներ ծովախեցգետնով, սթեյք՝ թառափից, եղնիկի միս մոշով, ռավիոլի սպանախով, կոճապղպեղի շերբեթով: Իսկ որպես խմիչք՝ Մակրոնին առաջարկվել է ռուսական գինի:
Հիշեցնենք, որ ՌԴ և Ֆրանսիայի ղեկավարների բանակցություններն անցկացվել են փետրվարի 7-ին: