Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Արցախի փրկություն» շարժման անդամներին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը փետրվարի 7-ին ընդունել է «Արցախի փրկություն» շարժման անդամներին: Այս մասին տեղեկանում են Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում հրապարակումից:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են շարժման նպատակներն ու խնդիրները, որոնք հիմնված են հանուն Արցախի փրկության ազգային համախմբան գաղափարի վրա։
Պաշտպանը ներկայացրել է տարբեր հարցերում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության իրավասություններն ու պատրաստակամություն հայտնել դրանց շրջանակներում ակտիվորեն համագործակցել շարժման անդամների հետ։