Սա իսկապես լավ լուր է. ՆԱՏՕ-ն ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը
ՆԱՏՕ-ն ողջունում է հայ ռազմագերիների վերադարձը և կարևորում տարածաշրջանում կայունության հաստատումը: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Սա իսկապես լավ լուր է: ՆԱՏՕ-ն արժեվորում է մեր գործընկերությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և աջակցում է տարածաշրջանում կայունության և բարգավաճման խորացմանը»,- պաշտոնյան գրել է իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքով և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ 8 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։