Արայիկ Հարությունյանը նշանակել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նոր նախարար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին ՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական: