Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին
Հասարակություն

Ֆիրդուսի շուկայի առևտրականների մի մասն այլևս առևտրով չի զբաղվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս կարծիքին է շուկայում արդեն 8 տարի հագուստի առևտրով զբաղվող Աղավնի Մելքումյանը, ով համոզված է, որ Ֆիրդուսի առևտրականների մի փոքր մասը միայն առևտուր անելու համար կգնա այլ շուկաներում կկանգնի: Իսկ ինքը առաջիններից մեկը կինի, ով կողնի բիզնեսը:
Ինչպես հայտնի է Ֆիրդուսի շուկայի տարածքում նախատեսվում է նոր թաղամաս կառուցել: Մասնավորապես Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող 5 հեկտարից ավելի տարածքում` Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի տեղում, նախատեսվում է կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, որն իր մեջ ներառելու է նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ և այլն:
Սակայն բիզնես թաղամասաի կառուցումը բնավ էլ «ֆիրդուսցնի» առևտրականների սրտով չէ: «Փաստի» հետ զրույցում Աղավնի Մելքումյանը շեշտում է, որ Ֆիրդուսի շուկան մի շարք առավելություններ ունի:

«Նախ փողոց է համարվում, ոտի տակի շուկա է: Այստեղ հաճախորդներ ավելի շատ են գալիս: Մարդիկ կարող է այդ պահին ինչ–որ բան գնելու կարիք չունենան, բայց տեսնեն ու առնեն»,– ասաց նա: Հարցին, թե մտավախություն ունե՞ն, որ այլ տեղ գնալու պարագայում եկամուտը կնվազի՝ վերջինս պատասխանում է, որ այո, կա նման բան. «Ես ուրիշ շուկա էլ եմ գնացել, բայց նորից այստեղ եմ վերադարձել»:

Այստեղ քաղաքապետարանը առևտրականներին առաջարկում է երկու տարբերակ՝ կամ «Երևան» տոնավաճառ կամ էլ՝ «Առինջ մոլ»: Բայց մեր զրուցակիցն ասում է, թե իրենց առաջարկելը շատ քիչ է, և իր ընտանիքը հավանաբար բիզնեսը կթողնի, որովհետև ըստ նրա՝ առևտուրը լրիվ վերացական հասկացություն է՝ հաշվի առնելով ամեն քայլափոխի հանդիպող հագուստի խանութները: Վերջինս համոզված է, որ շուկան նորմալ չի աշխատի: Առևտրով զբաղվելը թողնելու մի պատճառն էլ գնորդների թվի նվազումն է: Ըստ նրա այս տարվանից նվազումը խիստ նկատելի է:

«Հայաստանում մարդ էլ չի մնացել: Ամեն մի հաճախորդի ձեռքում դու կարող ես մի հատ ճամպրուկ տեսնել: Հարցնես՝ ուր ես գնում, կպատասխանեն՝ այստեղ անհնար է ապրել: Հասկանում եք, դրա համար կիսվել է՝ մի հոգի մի բան, մի երկուսը մեկ այլ բան է գնում, դրանով պիտի յոլա գնանք, վարձ տանք, հարկային մուծենք, տունը պահենք»,– նշում է նա:

Աղավնի Մելքոնյանը պատմում է, որ նախորդ շաբաթ գնացել են Երևանի քաղաքապետարան և իրենց՝ նախորդ անգամվա 5 օրվա փոխարեն 2 ամիս ժամանակ են տվել տաղավարներն ազատելու համար: Վերջինս նաև դեռ հույս ունի, որ երկրի ղեկավարությունը կարող է մի բան մտածել և իրենց մի ուրիշ, ավելի հարմարավետ աշխատանք առաջարկել, իհարկե արդեն ոչ առևտրի ոլորտում:

Ինչ վերաբերում է նրան, թե մինչև սեպտեմբեր ամիս նրանք կկարողանան իրենց ամբողջ ապրանքը վաճառել՝ զրուցակիցս նշում է, թե վաճառելը կվաճառեն, բայց մասամբ, մի մասն էլ արդեն էժան, ինքարժեքով: Այսինքն՝ վնասն օգուտից շատ կլինի:

«Մի քիչ գոնե պիտի ժողովրդի մասին էլ մտածեն: Էսքա՜ն խեղճացնելը, էսքա՜ն նսեմացնելը, չգիտեմ, հոգեկան ապրումներ ենք տանում, էն էլ ինչ ձևի»,– հավելեց նա:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում