Ղափանլու բնակավայրի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել, հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը․ Արցախի ՊՆ
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից:
Ավելին՝ այստեղ