Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց.որոշումը կհրապարակվի փետրվարի 7֊ին
Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ափսոս, որ դատաքննությունը դռնբաց չէր, թե չէ մի շարք «հմուտ» պաշտոնյաներ այս խայտառակության պատճառով պետք է հրաժարական տային։
Հուսանք, որ ողջամտությունը կգերիշխի և Հայաստանի Հանրապետության դատարանի որոշմամբ իրավունքի և ժողովրդավարության առումով մենք չենք գլորվի նախնադար։
Դատարանի որոշումը կհրապարակվի 2022 թվականի փետրվարի 7-ին ժամը 11:00-ին»,֊գրել է Սարգսյանը։