Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը ներկա էին նաև Արցախի և Հայաստանի նախկին նախագահները
Տեղի ունեցավ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Արթուր Գրիգորյանի հուղարկավորության արարողությանը ներկա էի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սարգայանը, Արկադի Ղուկասյանը։ Ներկա էին բազմաթիվ արտիստներ, քաղաքացիներ։ Հոգեհանգստին ներկա էր նաև ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ալեն Սիմոնյան։
Արթուր Գրիգորյանը երկարատև հիվանդությունից մահացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում 63 տարեկան հասակում։ Նրան կհուղարկավորեն վաղը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։