Թուրքիայում անհետացած 10-ամյա երեխան հայտնաբերվել է հարևանի տանը՝ մահացած
Թուրքիայի Իզմիր նահանգում այգում խաղալիս անհետացած 10-ամյա երեխան հայտնաբերվել է մահացած:
Ըստ Demokrathaber-ի՝ երեխայի անհետանալուց հետո նրա պապիկը սպառնալից նամակներ է ստացել՝ «ոստիկանության դիմելու դեպքում թոռանդ կսպանենք» գրությամբ: Սպառնալիքներից կարճ ժամանակ անց ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են հարևանի տանը:
Հարևանը ոստիկանությանը ներկայացրած զեկույցում նշել է, որ երեխան խաղալիս վայր է ընկել և մահացել, իսկ ինքը, վախենալով, այդ մասին չի տեղեկացրել: «Դրա համար էլ թաքցրեցի նրան»,- ասել է նա:
Ըստ ոստիկանության՝ երեխային խեղդել են, սակայն սպանության և դեպքի վայրում ուսումնասիրությունները շարունակվում են: