Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը՝ ռուսական Badlon ամսագրում (լուսանկարներ)
Հայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը Gucci նորաձեւության տան ցուցադրությանը մասնակցելուց հետո արթնացել է հայտնի, մասնակցել է Mercedes Benz Fashion Week Tbilisi-ի շրջանակում Dalood-ի ցուցադրությանը, նկարահանվել է իտալական Grazia ամսագրի համար, այժմ գրավում է ռուսատանցիների սիրտը։
Արմինեն նկարահանվել է ռուսական Badlon ամսագրի համար։ Այս մասին մոդելը հայտնել է իր Instagram-ում՝ ֆոտոշարքից լուսանկարներ հրապարակելով։ Նշենք, որ ֆոտոշարքի հեղինակը Սաշա Կուլակն է, ոճաբանը՝ Սու Ստեփանյանը, դիզայները՝ Նենսի Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ Badlon-ը ստեղծվել է 2020 թվականին՝ Մոսկվայում։ Այն հարթակ է երիտասարդ լուսանկարիչների, նորաձեւության եւ արվեստի գործիչների համար։
Ավելին՝ այստեղ