Փորձագետ. Ղարաբաղից հայերի արտագաղթը կհանգեցնի խաղաղապահներին դուրս բերելու պահանջին
regnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են տարածաշրջանից դուրս բերել ռուս խաղաղապահներին։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին հայտնել է Պրիմակովի անվան Համաշխարհային Տնտեսության և Միջազգային Հարաբերությունների ինստիտուտի Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը։
«Ադրբեջանը հասկանում է, որ այժմ անհնար է ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից։ Բայց դուրս գալու պայմաններ կարող են ստեղծվել, եթե հայ բնակչությունը սկսի զանգվածաբար հեռանալ Ղարաբաղից։ Առայժմ դա տեղի չի ունենում այն պատճառով, որ այնտեղ ներկա են խաղաղապահները։ Բայց համընդհանուր անկայունության և մշտական միջադեպերի ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում և Լեռնային Ղարաբաղում մարդիկ չափազանց անհարմարավետ են զգում իրենց։ Եվ կարելի է կանխատեսել, որ բնակչության հեռանալը տեղի կունենա։ Իսկ դա ձեռնտու է Ադրբեջանի և նրա թիկունքում կանգնած Թուրքիայի համար։ Եվ դրանից հետո Ադրբեջանը կարող է խաղաղապահների դուրսբերման պահանջ առաջ քաշել»,- ասել է փորձագետը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորախումբ է տեղակայվել մոտ 2000 զինվորականով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը