Գեղարքունիքի մարզպետը Գավառի պոլիկլինիկայի տնօրենին ազատել է աշխատանքից
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ Գավառի պոլիկլինիկայի տնօրենն ազատվել է աշխատանքից։
««Գավառի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Պարույր Կուռոյանին 2022 թվականի հունվարի 21-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հունվարի 21-ին կնքված N 1 աշխատանքային պայմանագիրը»,-նշված է մարզպետի որոշման մեջ։