Սավանով կախված են հայտնաբերել 37-ամյա կնոջը
Հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության Արաբկիրի ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հյուրաենյակում առկա աստիճանների վերնամասի ծածկի փայտե հենասյունից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կնոջ դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արամյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։
Ավելին՝ այստեղ