Փորձագետ. Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն վերջնականապես ջախջախել Հայաստանը
regnum.ru-ն գրում է, որ Բաքուն Անկարայի աջակցությամբ ամեն կերպ ճնշում է գործադրելու հայերի վրա ստիպելով գնալ բոլոր հնարավոր զիջումների։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին հայտնել է Պրիմակովի անվան Համաշխարհային Տնտեսության և Միջազգային Հարաբերությունների ինստիտուտի Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը։
«Տարածաշրջանում ամեն ինչ ընթանում է ճիշտ այն հունով, որով Ադրբեջանի ղեկավարությունը հույս ունի այս կամ այն կերպ ճնշում գործադրել Հայաստանի վրա և ի վերջո ռազմական վերահսկողություն հաստատել Ղարաբաղի տարածքում և վերադարձնել այնտեղ նախկինում բնակվող ադրբեջանցի բնակչությանը։ Դա նույնիսկ ոչ այնքան բնակչության հարցն է, որքան ռազմա-ռազմավարական շահերն են։ Թուրքիան նույնպես չափազանց շահագրգռված է, որ Բաքուն զորքեր մտցնի այդ տարածք և այնտեղ իր լիակատար վերահսկողությունը հաստատի»,- ասել է փորձագետը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում գտնվող յոթ շրջանների վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը