Մի քան օր է ադրբեջանցիները թիրախավորել են Կարմիր շուկան․ կրակոցներ են արձակել
Ադրբեջանցիներն այսօր՝ հունվարի 27-ին, կրակահերթ են արձակել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկայի ուղղությամբ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այսօր ևս ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունն անցել է Կարմիր շուկա համայնքի կենտրոնական ճանապարհով․ «Այդ ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմը կրակել է գյուղի շուրջ, որպեսզի զգուշացնի, որ իր ավտոշարասյունն է անցնում։ Տևել է այնքան ժամանակ, որքան անցել է ավտոմեքենաների շարասյունը։ Կոնկրետ գյուղի մեջ չեն թիրախավորել, կրակել են գյուղի շուրջը»,- նշեց Հակոբյանը՝ ավելացնելով, որ ավտոշարասյունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է անցել։
Մեզ հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն էլ հաստատեց տեղեկությունը, որ Կարմիր շուկա համայնքի հարակից դիրքերից հունվարի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի ԶՈՒ-ի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, բայց ոչ գյուղի ուղղությամբ:
Ավելին՝ այստեղ