Քերբոյանի հերթական կատակն է. Աշոտ Բարսեղյանը հակադարձել է
Քերոբյանի հերթական կատակն է եղել ,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ կառավարության հունվարի 27-ի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Վ. Քերոբյանը հայտարարել է, թե QR կոդերի պահանջի մասին առողջապահության նախարարի որոշման հետեւանքով ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը նվազել է 20 տոկոսով։
«Երևի Քերոբյանի հերթական կատակն է եղել։ Կառավարության ղեկավարին մեկ անգամ ևս հուշում եմ, որ Վահան Քերոբյանն, այն պատասխանատուն է, որն ամենաշատն է բացասական իմաստով ազդում կառավարության վարկանշի վրա»,- հայտարարել է Աշոտ Բարսեղյանն ու տեղեկացրել, որ երեկ խոսել է փոխնախարարի հետ՝ առաջարկելով Քերոբյանին՝ մանրամասները ճշտել իր իսկ տեղակալից։
Ա. Բարսեղյանի փոխանցմամբ՝ ամենաշատ կորուստը կրել են կենտրոնում գործունեություն իրականացնողները, որտեղ նաեւ ամենաշատ ստուգումներն են իրականացվում. Այստեղ տնտեսվարողներն ունեն 50-80 տոկոս շրջանառության կորուստ։ շրջանակներում։
«Պարոն Քերոփյանը բազմիցս ցույց է տվել, որ նա բիզնեսի կողքին չի կանգնում և չի սպասարկում այն տնտեսվարողների շահերը, որի համար նա զբաղեցնում է այդ պաշտոնը»,- ընդգծել է բանախոսը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստինֆո»-ի եթերում՝ ժամը 20-ին։