Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես Իշխանյան
Իրավունք

Ընտրական հանձնաժողովի անդամի կեղծ վկայականներ՝ Լոռիում. մարզի դատախազը ԿԸՀ-ին միջնորդագիր է հասցեագրել

2021թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ համապատասխան պայմանագրի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գործուղղված դասընթացավարը ընտրությունների մասնագիտական դասընթաց և որակավորման ստուգարքներ անցկացնելու շրջանակներում կազմել է պաշտոնական փաստաթուղթ, որում բովանդակությամբ կեղծ տեղեկություններ է ներառել 4 անձի կողմից իր վարած դասընթացին մասնակցելու, հարցաթերթիկ լրացնելու և դրական գնահատական ստանալու մասին: Դրանց հիման վրա վերջիններս իրավունք են ստացել հանդիսանալ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:

Մինչդեռ, նախաքննությամբ հաստատվել է, որ հիշյալ 4 անձինք դասընթացին և որակավորման ստուգարքին չեն մասնակցել, քանի որ տվյալ ժամանակահատվածում գտնվել են Երևան քաղաքում: 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված գրության համաձայն՝ թեև նշված անձինք ստացել են տեղամասային ընտ­րական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական, սակայն դրա հիման վրա որևէ անգամ չեն ընդգրկվել հանձնաժողովի կազ­մում:

Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ թեև դասընթացավարի գործողությունները ձևականորեն պարունակել են փաստաթղթերի կեղծման հանցագործության հատկանիշներ, սակայն այդ արարքը լուրջ հանրային վտանգավորություն չի ներկայացրել, քանի որ՝ որպես հետևանք՝ հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառվել, հիշյալ անձինք որևէ անգամ չեն ընդգրկվել տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում:

Բացի այդ, քննությամբ տվյալներ չեն ստացվել նաև այդ 4 անձանց կողմից ընտ­րական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականն այլ նպատակներով օգտագործելու, ինչպես նաև պաշտոնական փաստաթուղթ կեղծելու կապակցությամբ դասընթացավարին օժանդակելու վերաբերյալ:

Ելնելով դրանից՝ կայացվել է վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու որոշում:

Այդուհանդերձ քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված դասընթացի կազմակերպման և անցկացման գործընթացում տեղ են գտել ակնհայտ թերություններ և բացթողումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել որակաորման վկայական ստանալու համար կազմակերպված դասընթաց անցկացնելու և ստուգարք ընդունելու կարգը, առերևույթ կատարվել է փաստաթղթին կեղծիք:

Ելնելով դրանից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Հաշվի առնելով ընտրական գործընթացների օրինականության ապահովման՝ պետության և հասարակության համար բացառիկ կարևորությունը՝ մարզի դատախազն առաջարկել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների և որակավորման ստուգարքներ ընդունելու գործընթացը սահմանված կարգին համապատասխան և վերահսկողության պայմաններում իրականացնելու, դրանց չմասնակցելու պայմաններում անձանց կողմից որակավորման վկայական ստանալու հնարավորությունը բացառելուն ուղղված մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ: