Ուկրաինացի ժամկետային զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպրում կրակ է բացել հերթապահություն իրականացնող ծառայակիցների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությանը, հինգ մարդ մահացել է, ևս հինգը՝ վիրավորվել:
Միջադեպը տեղի է ունեցել «Յուժմաշ» Հարավային մեքենաշինական գործարանի տարածքում: Ժամկետային զինծառայող Ռյաբչուկ Արտեմի Յուրևիչը՝ 2001 թվականին ծնված» զենքը հանձնելիս չպարզված պատճառով կրակ է բացել Կալաշնիկովի ավտոմատից Ազգային Գվարդիայի հերթապահ զինծառայողների ուղղությամբ, որից հետո թաքնվել է զենքով:
Ավելին՝ այստեղ