ԱՄՆ-ի ռազմական օգնության բեռը Կիեւին ներառել է Javelin 300 համալիրներ
ԱՄՆ-ից Ուկրաինային ռազմական օգնության բեռը, որը առաքվել է երեքշաբթի, ներառում է 300 հակատանկային Javelin համալիրներ՝ դրանց զինամթերքով: Այս մասին հայտնել է Newsweek ամսագիրը։
Բեռի կազմի մեջ են մտել նաև բունկերների ոչնչացման համար նախատեսված սպառազինություններ, հավելում է պարբերականը՝ չճշտելով մանրամասները։
Այն մասին, որ Կիեւը ստացել է Javelin 300 համալիրներ, հայտնել են նաեւ Fox News հեռուստաալիքը եւ ամերիկյան BuzzFeed պորտալի լրագրող Քրիստոֆեր Միլերը Twitter-ում:
Երեքշաբթի Ուկրաինա Է ժամանել մահաբեր զենքի երրորդ խմբաքանակը։ Ավելի քան 80 տոննա ընդհանուր քաշով ամերիկյան զենքի նախորդ առաքումն Ուկրաինա հունվարի 23-ին էր: Դրանից մեկ օր առաջ Ուկրաինա Է հասցվել ռազմական նշանակության առաջին խմբաքանակը, այդ թվում՝ ավելի քան 90 տոննա ընդհանուր քաշով զինամթերքը։