Լուկաշենկոն կոչ է արել պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացման
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել երկրում և սահմաններին իրավիճակի ցանկացած զարգացման։
Նրա խոսքով՝ օրինակը, թե որքան վճռական է Բելառուսը, դրսևորվել է 2020 թվականին նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ և դրանից հետո.
«Ես ստիպված էի ոտքի հանել բանակի կեսը և ուղղել երկրի արևմտյան կողմը: Այն, ինչ տեղի ունեցավ այստեղ ներսում, դրանք դեռ ծաղիկներ են: Պտուղներն այնտեղ էին: Եվ եթե մենք ժամանակին չխափանեինք նրանց գործողությունները, գուցե իրավիճակը ևս այլ կերպ զարգանար»,- ասել է Լուկաշենկոն: