Կարմիր Շուկայի երիտասարդությունը փակել է ադրբեջանական շարասյան ճանապարհը
Կարմիր Շուկա գյուղի բնակիչները փակել են գյուղի միջով անցնող ադրբեջանական շարասյան ճանապարհը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Արմենիան»։
Նշվում է, որ այս ակցիան կազմակերպել են գյուղի երիտասարդները։ Պատճառն այն է, որ ադրբեջանցիները հրաժարվել են վերադարձնել գյուղի բնակիչների անասուններին։
Մի քանի օր առաջ բնակիչների անասունները կրկին անցել են թշնամու վերահսկողության տակ անցած տարածք։ Ադրբեջանական կողմը կենդանիներին դեռ չի վերադարձրել։ Դրան ի պատասխան գյուղի բնակիչներն ադրբեջանական շարասյան դիմաց փակել են ճանապարհը։
Ավելին՝ այստեղ